ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սերգեյ Լավրով. Բացառիկ բանակցություններ էին

Սերգեյ Լավրով. Բացառիկ բանակցություններ էին
14.10.2020 | 14:54

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանն ու հարցի խաղաղ կարգավորման շուրջ ռուսական կողմի միջնորդական ջանքերին՝ RT հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, Говорит Москва ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանին ու Комсомольская правда պարբերականի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինին: Անդրադառնալով Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ԼՂ հակամարտության գոտում մարդասիրական հրադադար կնքելու շուրջ համաձայնագրին՝ Լավրովն ասել է. որ դրանք բացառիկ բանակցություններ էին: «Ընդգծեմ, որ վճռորոշ պահին իր ներդրումն է ունեցել նախագահը, քանի որ նա վերահսկում էր մեր գիշերային քննարկումները»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը, որ բանակցությունների գիշերը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:
Լավրովի խոսքով՝ բանակցային գործընթացից անմասն չի մնացել նաև ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, քանի որ կարևոր էր համաձայնեցնել, որ հրադադարն ինքնին բավարար չէ, եթե չլինեն կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմներ:

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ